Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Orange-ը առաջին հայկական միջազգային «Արմտելեմեդ. Ճանապարհ դեպի ապագան» կոնգրեսի գլխավոր հովանավորն է

Այսօր Երևանում մեկնարկեց Տելեբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված Առաջին հայկական միջազգային «Արմտելեմեդ. Ճանապարհ դեպի ապագան» կոնգրեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ: Կոնգրեսի կազմակերպիչներն են Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ, UITE), Տելեբժշկության և Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) և Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (ATA) հետ պաշտոնական գործընկերության ձևաչափում: Կոնգրեսի գլխավոր հովանավորն է Orange-ը:

Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը արմատականորեն փոխել է առողջապահական ծառայությունների մատուցումը, և շատ մասնագետների այսօր խոսում են “առողջապահական հեղափոխության” մասին: Կոնգրեսի օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխարհում եղած փորձն այս ոլորտում, դրա հնարավոր կիրառումը Հայաստանում, ոլորտի մարտահրավերներն ու հիմնախնդիրները:

«Մեր Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հանրային օգուտին, ներառյալ` առողջապահական ծրագրերին: Այս համաժողովին մենք մասնակցում ենք ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլ նաև մեր միջազգային փորձով: Մենք հրավիրել ենք Ֆրանս Տելեկոմի` e-առողջության լավագույն մասնագետներից մեկին` Պատրիս Քրիստոֆինիին, որն այսօր և վաղը զեկույցով է հանդես գալու և փորձելու է փոխանցել բազմաթիվ երկրներում ձեռք բերված մեր փորձը», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Կոնգրեսը կտևի երկու օր, որի ընթացքում տեղի կունենան պլենար և գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ և կլոր սեղաններ, կկարդացվեն հիմնարար դասախոսություններ տելեառողջապահության և հարակից ոլորտների համաշխարհային ճանաչում առնվազն տասնհինգ փորձագետների կողմից: Նախատեսվում են նաև կրթական ուղղվածության միջոցառումներ (Տելեառողջապահության միջազգային դպրոցի սեմինար), և, վերջապես, հայրենական և միջազգային ձեռնարկությունների ցուցահանդես:

Իրադարձությանն իր տեսակի մեջ առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում