Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում զանգվածային հուզումները տարածաշրջանին հասցրել են 55 մլրդ դոլարի վնաս:
ԻՆչպես հաղորդում է BBC-ն, Geopolicity միջազգային խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության համաձայն` առավելապես տուժել են Սիրիան (23 մլրդ դոլար), Լիբիան (14 մլրդ դոլար) և Եգիպտոսը (10 մլրդ դոլար): Բացի այդ, Եմենի պետական եկամուտը կրճատվել է 77%-ով, Լիբիայինը` 84%-ով:
Զեկույցում նշվում է, որ այն երկրները, որոնց հաջողվել է ճնշել ապստամբությունները, բարելավել են տնտեսական դրությունը: Մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում պետության եկամուտներն աճել են 25%-ով, ԱՄԷ-ում` 25%-ով:












































