Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանրապետության տարածքում կանանց չի արգելում շրջել կարճ շրջազգեստներով և դեկոլտեով: Պարզապես անհանգստացած է մահից հետո նրանց սպասվող չարչարանքների համար: Այս մասին Կադիրովը ասել է հարցազրույցում, որի տեքստը մեջբերում է Комсомольская правда թերթը:
«Ես իրավունք չունեմ դա անել (դրես կոդ մտցնել): Ես դա կարող եմ անել միայն իմ տանը: Ւսկ հանրապետության տարածքում կարող եմ միայն խորհուրդ տալ»,- ասել է Կադիրովը:
Սակայն Չեչնիայի նախագահը համոզված է, որ «նրանք իրենց հագուստի համար դժոխքում կհայտնվեն»: «Իմ սիրտը ցավում է դրա համար»,- ասել է Կադիրովը:








































