Բարձրագույն մաթեմատիկայի ֆրանսիացի ուսուցչուհին ինքնահրկիզվել է Բեզյե քաղաքի դպրոցներից մեկում: Նա վրան է լցրել վառելիքը և այրել իրեն աշակերտների աչքի առաջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Լյուք Շատելը:
Ուսուցչուհին կենդանի է մնացել, նրան ուղղաթիռով տեղափոխել են Մոնպելյե քաղաքի հիվանդանոց: Ուսուցչուհու գործողությունների դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:







































