«Երկիր»-ը գրում է, որ ֆրանսիացի նախկին խորհրդարանական, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Անրի Սաբին, ով մահացել էր հունիս ամսին, կտակ էր թողել` խնդրելով իրեն թաղել Հայաստանում և Արցախում:
«Այս օրերին` նրա աճյունն ամփոփող սափորը գտնվում է Հայաստանում: Նրա աճյունի մի մասը հողին կհանձնեն Երևանի քաղաքային պանթեոնում` հոկտեմբերի 19-ին, իսկ մյուս մասը` կտակի համաձայն` Արցախում»,- գրում է թերթը և հավելում.
«Անրի Սաբին, ով չունի հայկական արմատներ, իր ողջ գործունեության ընթացքում զբաղվել է հայանպաստ գործունեությամբ, նրա ջանքերով է եվրոպական խորհրդարանում քննարկման դրվել և ընդունվել «հայկական հարցի քաղաքական լուծման» մասին բանաձևը, որտեղ 1915-17թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր համարվում: Սաբին նաև մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան շարժման ընթացքում եվրոպական խորհրդարանում արցախահայության իրավունքները պաշտպանող տարբեր բանաձևերի ընդունման գործում»:








































