Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԵԱՀԿ-ն հերթական պլանաչափային դիտարկումն է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծի Թովուզի շրջանում։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի։
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։
Հայկական կողմից այն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խերդիչը (Հունգարիա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա)։






































