Wednesday, 17 06 2026
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն

«Տղայիս «վայեննի բիլետը» գցել են զուգարանը ու մինչև գժվացնելու աստիճան ծեծել»

19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով Թալինի շրջանի Լուսական գյուղից է զինծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով ներկա պահին գտնվում է Երևանի կայազորի հոսպիտալում` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Վերջինս նախ վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևան:

Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի հետ, ով պատմեց, որ ինքը իր տղային բանակ է ճանապարհել առողջ, ապա ներկայացրեց, թե ինչ վիճակում է տեսել բանակում տեղի ունեցած միջադեպից հետո. «Անտանելի վիճակ, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում: Ասում է` քացով միշտ սրտիս էին խփում: Իսկ միջադեպի պատճառը, ասում են, այն է եղել, որ տղայիս զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը»:

Ժորայի հայրը մեզ նաև տեղեկացրեց, որ լինում են պահեր, որ տղան «ցենզուրայից» դուրս է գալիս և անկապ բաներ խոսում, հետևաբար չի հասկանում` տղան կապաքինվի, թե ոչ. «Օրինակ` հարց եմ տալիս` ով էր, ինչ էր, ինչի էր ծեծել, ինչի համար, ինքը իր բանակ գնալուց է պատմում»: Մեր այն դիտարկմանը` հայրը տղայից հարցրե՞լ է, թե որն է եղել միջադեպի պատճառը` արձագանքեց. «Ես իրեն հարցրեցի, ասաց` վայեննի բիլետը: Նրա պատմելով` վայեննի բիլետը գցել են զուգարանը, ինքն էլ ասել է, թե տղեք, ինչ եք անում, չէ՞ որ դա իմ պատիվն է: Ես դրա համար երկու տարի պետք է ծառայեմ: Կամ թեկուզ ինչ իրավունք ունեք, վերցնեք գցեք զուգարանը: Ինքը չի ասել, բայց իմ իմանալով ինչ-որ 7 հոգի են եղել, որից մեկը եղել է աֆիցեր: Ինձ ասել են, ես չեմ կարող այդ վարկածը միանշանակ հաստատել:

Չգիտեմ, թե դրանք ովքեր են եղել, բայց կոպիտ ասած` եթե դուխ, թիկունք չունենային, տղայիս գժվացնելու աստիճան չէին ծեծի: Ու միշտ սրտին են խփել: Հիմա միշտ սրտից է բողոքում, բայց նա երբեք սրտից բողոքներ չի ունեցել: Եթե ուզում են մարդուն սպանել, սրտին մի 10 հարված որ տան, սիրտը կկանգնի, չէ՞: Բարեբախտաբար, տղաս այնքան ուժեղ է եղել, որ սիրտը չի կանգնել»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե Ժորան առաջին անգամ այդ վիճակում հորը տեսնելիս ի՞նչ է հարցրել, պատմեց. «Բժիշկն էլ էր մեզ հետ նստած, տղաս մոտեցավ բժշկին, ասաց` բժիշկ ջան, ցավդ տանեմ, ինձի բուժի, նորից գնամ ծառայության: Բժիշկն ասաց` չէ, ես քեզ կբուժեմ, տուն կգնաս: Ես այդտեղից զգացի, որ տղայիս մոտ ինչ-որ բան այն չէ, հետևանքներ կան: Երկու անգամ եմ եղել տղայիս մոտ, հնարավորություն չունեմ, որ շուտ-շուտ գնամ:

Ես գյուղի հովիվն եմ, ոչխար եմ պահում: Ինքս ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ եմ, մեդալով պարգևատրված: Սիրուն բան չի, իմանալով հանդերձ, որ ազատամարտիկի երեխա է, նման կերպ վարվեն տղայիս հետ: Ես ինքս կռվել եմ, որ երեխաները խաղաղ ծառայեն: Երբ գնացինք զինկոմ տղայիս ճանապարհելու, նա այնքան էր ուրախացել, ասում էր` վայ պապ ջան, ինձ բանակ են տանում: Ասացի` տնաշենի երեխա, մարդիկ համալսարան են ընդունվում, չեն ուրախանում, դու բանակ գնալուց ես ուրախանում»:

Մկրտիչ Մկրտչյանից նաև տեղեկացանք, որ տղայի մոտ չեն կարողանում մնալ, իսկ տեսակցելու հնարավորություն հերթափոխով ունեն` միայն հայրն ու մայրը: «Վերջին անգամ, որ գնացինք, քրոջն ու եղբորը թույլ չտվեցին մտնել մոտը, ես եմ մտել, հետո կինս»,- ասաց նա: Հոր պատմելով` Ժորան դպրոցը ավարտելուց հետո իր հետ հավասար հովվություն է արել, քանի որ լավ չեն ապրել և ծայրը ծային են հասցրել: Ընտանիքում կա երկու աղջիկ և երեք տղա: «Ժորան նույնիսկ իր բանակի քեֆի օրը մինչև ուշ գիշեր հովվություն է արել: Ես իմ տանը ուրախություն եմ կազմակերպել, ժողովուրդը հարցրեց, թե Ժորան ուր է, ասացի` դաշտն ա, հիմա կգա: Ասացին` գոնե թողեիր այս մի օրը չաշխատեր: Բայց տղաս այնքան ուրախ էր բանակ գնալու հարցում, որ աշխատանքն ու քեֆը աչքին չէր երևում: Իսկ արդյունքը եղավ այն, ինչ չպետք է լիներ»,- ընդգծեց Մկրտիչ Մկրտչյանը:

Ինչևէ, Ժորային բուժող բժիշկը հորը հավատացրել է, որ ոտների մատներից մինչև մազերի ծայրը որդուն կբուժի և մեկ ամսից կվերադարձնի հարազատներին: Իսկ բուժման ծախսերը պետությունն է հոգում: Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով, ու թեև միջադեպին մասնակցած զինծառայողները հայտնի են, բայց նրանք դեռ ազատության մեջ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում