Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց արդյունքում մահացել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
France-Presse գործակալությունն իր հերթին հաղորդում է տասնյակ զոհերի մասին, որոնց թվում կան կանայք և երեխաներ, և մի քանի տասնյակ վիրավորների մասին:
Իրաքում վերջին ամիսների ընթացքում ահաբեկչական գործողություններ հաճախ են տեղի ունենում: Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Բաղդադում: 2011 թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում Իրաքում սպանվել է 424 մարդ: