Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Իջևանի զորամասում այսօր պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանը, ով այս տարի ավարտել էր Երևանի ժողտնտեսության ինստիտուտը և մեկնել բանակ:
Հարազատներից մեզ հաջողվեց պարզել միայն, որ շաբաթներ առաջ Արամ Մելքոնյանը պատմել է մորը զորամասում տիրող բարքերի մասին՝ խնդրելով տեղափոխել կամ իր հետ կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ: