Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուլման եղբայրներ»-ի սիրիական շարժման առաջնորդ Մուհամմադ Ռիյադ Աշ-Շակֆան հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Սիրիայի Ազգային անցումային խորհուրդը.
«Թուրքիան պետք է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները խզի Ասադի ռեժմի հետ և ճանաչի Սիրիայի Ազգային անցումային խորհուրդը»։ Շակֆան հավելել է, որ դեմ է իր երկրի գործերին ամեն տիպի օտար միջամտությանը։
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ վերջին 7 ամիսներին Սիրիայում ընթացող զարգացումները դուրս են եկել երկրի ներքաղաքական խնդիրների շրջանակներից։






































