Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ. Независимая газета

Независимая газета-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ։ Այս մասին երեկ հայտնել են ադրբեջանական աղբյուրները՝ ընդգծելով, որ այդպիսի առաջարկ արվել է ոչ վաղ անցյալում Սարկոզիի կատարած տարածաշրջանային այցի ժամանակ։

Նշվում է, որ դա քննարկվել ու հավանության է արժանացել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կտրուկ հերքել է այդ տեղեկատվությունը։ Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի մոտ նկատվում են տարօրինակություններ։

Հայ դիվանագետը դրանցից մեկի ներքո նկատի ունի հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած մոտ 3 կիլոմետրանոց պատի կառուցումը, որն ուղղված է «հայկական փամփուշտներից ադրբեջանական գյուղերի պաշտպանությանը»։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչն իր հերթին այս կապակցությամբ նշել է. «Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է ամեն տիպի օգնություն ցուցաբերել այդ պատի կառուցման հարցում։ Եվ խոսքը ոչ միայն 3 կիլոմետրանոց հատվածի, այլև ողջ սահմանի երկայնքի մասին է, որպեսզի ո՛չ նրանք մեզ տեսնեն, ո՛չ էլ մենք նրանց։

Ադրբեջանի համար ավելի էժան կլիներ իր դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, ինչը նրանք չեն անում՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի հորդորներին։ Մենք էլ ստիպված ենք լինում կրակոցին պատասխանել կրակոցով։ Մի խոսքով՝ նրանք նավթադոլարներ շատ ունեն, ցանկանում են պատ կառուցել, թո՛ղ այդպես էլ լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում