Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Պուտինը Թրամփի «հեռախոսազանգին պատասխանել» է զորքերին նորագույն կործանիչներ և ծանր ռմբակոծիչների մատակարարելու մասին տեղեկությամբ

Անկարայում հուլիսի 7-8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ավարտվել է հօգուտ Ուկրաինայի։ «Նեզավիսիմայա գազետա»-ն այսպես է գնահատել Թուրքիայի մայրաքաղաքում Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդների երկօրյա քննարկումների ամփոփ արդյունքը։ Ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցն այդ ձևակերպումը հիմնավորել է առաջին հերթին նրանով, որ «դաշինքի անդամ ոչ մի երկիր չի առարկել ընթացիկ տարում Ուկրաինային յոթանասուն միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը, իսկ ամփոփոիչ հռչակագրում Ռուսաստանը ճանաչվել է երկարաժամկետ սպառնալիք»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, ապա ռուսաստանյան լրատվամիջոցի գնահատմամբ, «չնայած նա յուրահատուկ մաներայով քննադատել է ՆԱՏՕ-ին, բայց Ուկրաինային աջակցելու հարցում լիովին համերաշխվել է նրան, Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին ուկրաինական հարվածներին հավանություն է տվել և խոսել ուկրաինացիներին Patriot հրթիռների արտադրության լիցենզիա տալու մասին»։

«Նեզավիսիմայա գազետա»-ն հատկապես կարևորել է ԱՄՆ նախագահի «ակնարկը», որ Ռուսաստանի «հանդեպ ճնշումը միջոց է, որպեսզի Կրեմլը նստի բանակցությունների սեղանի շուրջ», և ձեռք բերվի այն, ինչ Թրամփը «գործարք է անվանում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջումային խաղաղություն»։

Թրամփ-Զելենսկի բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահը վստահաբար ասել է, որ նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա ։ Այդ մասին առայժմ տեղեկություն չկա։ «Նեզավիսիմայա գազետա»-ն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների մասին հրապարակումը վերնագրել է «Թրամփը Անքորիջի ոգին փոխարինել է Անկարայի ոգով», որ ակնհայտորեն միայն «բառախաղ» չէ։

ԱՄՆ նախագահը, իրոք, Անկարայում շեշտադրումները փոխել է։ Նա ասել է, որ Զելենսկին «ցանկանում է խաղաղ գործարք կնքել», իսկ Ռուսաստանը «փոխում է իր պայմանները»։ Ընդ որում, դիմելով Ուկրաինայի նախագահին, Թրամփը տպավորություն է հայտնել, որ Ռուսաստանը «որոշ չափով մոտ է նրան, ինչ Զելենսկին է ցանկանում»։

ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթաժողովից առերևույթ կարելի է եզրակացնել, որ այն «Զելենսկու տրիումֆն» է։ Քաղաքական հայտարարությունների մակարդակով նա, իրոք, աննախաադեպ աջակցություն է ստացել, բայց խոստումներից մինչև առարկայական փաստ «ճանապարհը երկար» է, իսկ պատերազմը շարունակվում է։ Ամենևին էլ պատահական չէ, որ հուլիսի 9-ին Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ ռազմաարդյունաբերական համալիրը Ռազմաօդային ուժերին SU 30 CM2 կործանիչներ և SU 34 ծանր ռմբակոծիչներ են մատակարարել։

Երևի Վլադմիր Պուտինը Դոնալդ Թրամփի «հեռախոսազանգին այդպես է պատասխանել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում