Ինդոնեզիայի Բալի կղզում 6.2 բալանոց ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև առողջարաններում, որտեղ հանգստանում են հազարավոր զբոսաշրջիկներ Ամերիկայից և Եվրոպայից:
Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բալիի վարչական կենտրոնից` Դենպասար քաղաքից, 160 կմ հարավ, օջախը` 60.1 կմ խորության վրա: Ականատեսները պատնում են, որ կղզու վրա շենքերը տատանվում էին:
Երկրաշարժը խուճապ է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում: Նրանցից շատերը դուրս են եկել հյուրանոցներից: Որոշ շենքերում ճեղքվածքներ են առաջացել, վիրավորվել է 23 մարդ, որոնց թվում՝ նաև զբոսաշրջիկներ: Ցունամիի վտանգ հայտարարված չէ: