Սիդնեյի ավստրալական դատարանը հիմնավոր է համարել Apple ընկերության հայցը Sumsung ընկերության դեմ և արգելք է դրել Samsung Galaxy 10.1 պլանշետների վաճառքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Apple-ի և Samsung-ի միջև դատական գործընթացներ ընթանում են 9 երկրներում: Ընկերությունները միմյանց մեղադրում են սմարթֆոնների սենսորային էկրանների տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ: Առաջիկա շաբաթներին իրենց վճիռները կկայացնեն ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Նիդերլանդների դատարանները: