Իրանական Raja News լրատվական կայքի հաղորդմամբ՝ կայքի գլխավոր խմբագիր Մեյսամ Նիլին ձերբակալվել և ժամեր անց ժամանակավորապես ազատ արձակվել:
Կայքի մատուցմամբ՝ Նիլին ձերբակալվել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ներկայացրած գանգատի արդյունքում:
Լարիջանին դատարան գանգատ է ներկայացրել Raja News լրատվական կայքի հրապարակած ավելի քան 45 լուրի դեմ, և կայքի գլխավոր խմբագրին ձերբակալել են:
Ավելացնենք, որ Raja News պահպանողական լրատվական կայքը նախկինում համարվում էր նախագահ Ահմադինեժադի գլխավոր աջակիցներից, իսկ երբ նախագահի և երկրի առաջնորդի հարաբերությունները վատացան, կայքը, իր ուղեգիծը փոխելով, դարձավ Ահմադինեժադի և նրա կառավարության ամենալուրջ քննադատներից:








































