ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի12-ին ևս մեկ տարով երկարաձգեց Աֆղանստանում միջազգային զինված ուժերի առկայության մանդատը և կոչ արեց երկրի կառավարությանը՝ ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պաշտպանությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարությունը հերքել էր ՄԱԿ-ի զեկույցի այն տեղեկատվությունը, որ աֆղանական բանտերում բանտարկյալները պարբերաբար ենթարկվում են խոշտանգումների:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամրապնդել աֆղանական իրավական ինստիտուտները, պատժի միջոցները բարեփոխել, հետևել օրենքի գերակայությանը և հարգել մարդու իրավունքները: