Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Դամասկոսի փողոցներ: Սա վերջին ամիսների ընթացքում Ասադի վարչակարգի կողմնակիցների կազմակերպած ամենամեծ զանգվածային ակցիան է եղել:
Ցուցարարները գրեթե ամբողջությամբ փակել են մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկը` ձեռքերում պահելով Սիրիայի դրոշը և նախագահի նկարները: Այս մասին գրում է BBC–ն:
Նշենք, որ միջազգային հանրությունը Ասադին նախագահի պաշտոնից հեռանալու կոչեր է անում: Հակակառավարական ցույցերը Ասադի կողմից բազմիցս դաժանորեն ճնշվել են, ինչի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով՝ մահացել է 3000 մարդ:









































