Վաղը աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրն է: Օրվա նպատակն է տեղեկացնել մարդկանց, թե ինչ կարելի է անել աղետների ռիսկը նվազեցնելու համար: Ինչպես հայտնում է ԱԻՆ տեղեկատվական կայքը, 2011թ. ուշադրության կենտրոնում են երեխաներն ու երիտասարդները:
Տեղեկացնենք, որ այս տարի Ժնևի Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմում կառավարությունների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության ավելի քան 2600 ներկայացուցիչներին երեք պատանի ներկայացրել են, թե ինչու և ինչպես երեխաները կարող են ներգրավվել աղետի ռիսկի նվազեցման գործընթացում, պաշտպանել իրենց ու իրենց համայնքները: Պատանիները հրապարակել են նաև հինգ կետից բաղկացած Երեխաների կանոնադրություն`աղետի ռիսկերի նվազեցման մասին: Այդ հինգ հիմնախնդիրներն են`
1. Դպրոցները պետք է լինեն ապահով, կրթությունը`չընդհատվող.
2. Երեխայի ապահովությունը պետք է լինի առաջնային աղետից առաջ, ընթացքում և հետո.
3. Երեխաները և երիտասարդները իրավունք ունեն համագործակցելու և ստանալու պահանջված տեղեկությունները.
4. Համայնքի ենթակառուցվածքը պետք է լինի ապահով և դրա աջակցության շնորհիվ պետք է նվազի հետագա աղետի ռիսկը.
5. Աղետ ռիսկի նվազեցումը պետք է հասնի ամենախոցելիներին:







































