Saturday, 20 06 2026
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում

«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները պատմական քննություն էին Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա քաղաքակրթական ընտրության և պետական ինքնիշխանության համար։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները և շնորհավորում Հայաստանի ժողովրդին՝ կատարած ընտրության համար։

Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, սակայն ժողովրդավարության պայմաններում ժողովրդի կամքը պետք է ընդունել քաղաքական պատասխանատվությամբ և արժանապատվությամբ։

Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է քվեարկել հանուն ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան պետության՝ հանուն ռուսական քաղաքական, անվտանգային և տնտեսական կախվածությունների հաղթահարման։

Նույն ընտրությունն էր ժողովուրդը կատարել նաև նախորդ ընտրություններում։ Սակայն անցած ութ տարիները ցույց տվեցին, որ այդ մանդատից բխող ակնկալիքների զգալի մասը չի իրականացվել։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմաբազան շարունակում է տեղակայված մնալ Գյումրիում, իսկ տնտեսության և էներգետիկ համակարգի առանցքային հատվածները շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո։

Բնականաբար, նման խնդիրները մեկ օրում չեն լուծվում։ Սակայն ութ տարին բավարար ժամանակ էր առնվազն տեսանելի ռազմավարական առաջընթաց ապահովելու համար։

Այս ընտրություններով ժողովուրդը գործող իշխանությանը տալիս է երրորդ հնարավորությունը։ Հուսով ենք՝ այն կօգտագործվի ոչ թե իրավիճակային կառավարման, այլ իրական պետական վերափոխումների, ինքնիշխանության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների խորացման համար։

Միաժամանակ, այս ընտրություններից հետո կենսական կարևորություն ունի իրավական և քաղաքական գնահատական տալ ընտրակաշառքի, քրեական ազդեցությունների և օլիգարխիկ կապիտալի ներգործության բոլոր դեպքերին։

Ակնհայտ է, որ խորհրդարան անցած և չանցած ոչ իշխանական ուժերի ձայների ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային կրիմինալ խմբերի ներգրավվածությունը, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ Հայաստան բերված՝ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների կազմակերպված քվեարկությունը։

Սա պարզապես ընտրական խախտում չէ։ Սա պետականությա, սահմանադրական կարգի դեմ ուղղված վտանգավոր կոռուպցիոն համակարգ է։

Քրեաօլիգարխիան պետք է ստանա հստակ քաղաքական և իրավական հակազդեցություն։ Եթե ընտրակաշառքը շարունակի մնալ քաղաքական ազդեցության հիմնական գործիքներից մեկը, Հայաստանը չի ունենա առողջ քաղաքական համակարգ և իրական ընդդիմություն։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ որպես ժողովրդավարական և սկզբունքային քաղաքական ուժ։

Հայաստանի իշխանությանը անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ, որը կպայքարի հանուն ավելի ազատ, ավելի ուժեղ և ավելի ինքնիշխան և եվրոպական Հայաստանի։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ և կանգնեցին ազատ ու ինքնիշխան Հայաստանի գաղափարի կողքին։

Պայքարը շարունակվում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում