The New York Times թերթը հայց է ներկայկացրել ԱՄՆ դաշնային կառավարության դեմ: Ինչպես գրում է The Huffington Post պարբերականը, հայցի համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ պաշտոնյաները հրաժարվել են տեղեկություն հրապարակել Հայրենասիրական ակտի կիրառության մասին: Հայրենասիրական ակտը դաշնային օրենք է, որն ընդունվել է 2001 թ. և ընդլայնում է ահաբեկչության դեմ պայքարում կառավարության լիազորությունները:
Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ պարբերականի լրագրող Չարլի Սևիջը կառավարությունից պահանջել է տվյալներ հրապարակել Հայրենսսիրական ակտի մասին, քանի որ 1966 թ. ընդունված «Տեղեկության ազատության մասին ակտը» նախատեսում է, որ այդպիսի ինֆորմացիան կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրապարակվել: Սակայն պաշտոնյաները մերժել են Սևիջի այդ պահանջը: