Monday, 08 06 2026
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում

Ճակատագիրն Իռլանդիայի հավաքականին վերադարձրեց պարտքը. Советский спорт (տեսանյութ)

Ռուսական Советский спорт թերթն անդրադարձել է երեկ Դուբլինում կայացած «Իռլանդիա-Հայաստան» հանդիպմանը, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (2։1).

«Ճակատագիրն Իռլանդիայի հավաքականին վերադարձրեց պարտքը։ 2010 թվականին տեղի ունեցած Աշխարհի առաջնության ուղեգիր պարգևող անցումային խաղերում Ջովաննի Տրապատոնիի գլխավորած Իռլանդիայի հավաքականն ուժերը չափեց Ֆրանսիայի հավաքականի հետ։

Այդ ժամանակ Իռլանդիայի հավաքականը դարձավ զոհը մրցավար Մարտին Հանսոնի սխալի, որը Վիլյամ Գալասի հաղթական գոլի ժամանակ չէր նկատել Թիերի Անրիի կողմից ձեռքով խաղի միջադեպը։ Այս պատմությունը գործնականում կրկնվեց երեկ Դուբլինում կայացած Հայաստանի հետ խաղում։ Միայն թե այս անգամ մրցավարական սխալը ուրախություն պարգևեց իռլանդացիներին։

Անցումային խաղերի ուղեգիր տվող «Իռլանդիա-Հայաստան» հանդիպման 26-րդ րոպեին իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը խորքից ստացած գնդակը կասեցրեց ձեռքով, ինչն անկատ մնաց հանդիպման մրցավարների (թե՛ գլխավոր, թե՛ եզրային) կողմից։ Ապա Քոքսը հարվածեց դարպասին, սակայն նրան ընդառաջ եկած դարպասապահ Բերեզովսկին այն կասեցրեց «ձեռքերով», սակայն՝ արդեն տուգանային հրապարակից դուրս։

Դրան անմիջապես հետևում է կարմիր քարտը, ինչն անվիճելի կլիներ, եթե դրանից ակնթարթներ առաջ ձեռքով չխաղար իռլանդացի հարձակվողը։ Հավանաբար, դա ճակատագիր է, ֆուտբոլային աստվածներն իռլանդացիներին վերադարձրին այն, ինչ նրանցից խլել էին գրեթե երկու տարի առաջ։

2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Ֆրանսիա-Իռլանդիա» անցումային պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում ֆրանսիացիները կարողացան հաղթական գոլը խփել այն բանից հետո, երբ մրցավար Հանսոնը չնկատեց գոլային փոխանցման հեղինակ դարձած Թիերի Անրիի կողմից ձեռքով խաղը։

Այն ժամանակ իռլանդացիները մեծ աղմուկ բարձրացրին։ Նրանք Թիերի Անրիին անվանեցին խաբեբա, իսկ հանդիպման մրցավարին՝ կույր։ Բացի այդ՝ նրանք բարձրաձայնեցին ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից իրենց դեմ նյութված դավի մասին։

Բայց երբ համանման իրավիճակում հայտնվեց իրենց հարձակվողը, իռլանդացիներից ոչ մեկը խաղի ժամանակ չխոստովանեց, որ մրցավարը սխալ է։ Բերեզովսկու հեռացումը բավական մեծ առավելություն էր տալիս նրանց այդ խաղում, որում նրանք պարտավոր էին գոնե մեկ միավոր վաստակել՝ անցումային խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար։

Քոքսը, սակայն, ոչինչ չհայտնեց մրցավարին։ Հավանաբար, այնքան էլ հեշտ չէ պահպանել ֆեյր-փլեյի (ազնիվ խաղ) կանոնները, երբ կշեռքի նժարի վրա է դրված Եվրոպայի առաջնությունը։ Ճակատագիրն այս անգամ Իռլանդիայի հավաքականին փոխհատուցեց անցյալի անարդարության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում