Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Խուլերն ոչ թե հրաշքներ, այլ փոքրիկ քայլերի արվեստն են խնդրում Աստծուց (տեսանյութ)

«Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամում» այսօր տեղի ունեցավ ֆոկուս-խումբ-քննարկում` խուլերի մասնակցությամբ` նվիրված «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» նախագծին: Այսօր, ըստ քննարկման կազմակերպիչների, հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությունը ճանաչում է ժեստերի լեզուն` որպես խուլերի հաղորդակցման, ուսուցման միջոց:

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների տարրական դպրոցում իրականացվում է ժեստերի լեզվի ուսուցում: Նախատեսվում է, որ ժեստերի մասնագետը պետք է անցնի որակավորման ստուգում` ՀՀ արդարադատության նախարարության որակավորման հանձնաժողովի սահմանած կարգով, և ստանա վկայական: Սակայն օրենսդրությամբ սահմանված չէ, թե անձը, ցանկության դեպքում, որտեղ և ինչպես կարող է սովորել ժեստերի լեզու և աշխատել որպես թարգմանիչ , ժեստերի լեզու դասավանդող, այսինքն` չկա ժեստերի լեզու ուսուցանելու, ժեստերի լեզվին տիրապետողներին վերապատրաստելու ծրագիր: Այս մասին ահազանգեց ծրագրի իրավաբան Թագուհի Հովսեփյանը: Ավելին, ըստ նրա` անհրաժեշտ է նաև պարզել, թե ինչ կարգով է իրականացվում ժեստերի թարգմանիչների որակավորման ստուգումը:

Ցուցադրվեց նաև ֆիլմ, որը նկարահանվել է «Ֆրասն-հայկական հիմնադրամի» կողմից: Ֆիլմը ընդգծում էր, թե որոնք են հաղորդակցման խնդիրներ ունեցող մարդկանց հիմնական խնդիրները: Տղաներից մեկը պատմում էր. «Մի օր, երբ փողոցում հարցրեցին, թե ժամը քանի՞սն է, թեև ձեռքիս ժամացույց ունեի, ցույց տալով` ասացի, որ չունեմ»:

Հայկը պատմում էր, որ շատ է սիրում պարել և առանց պարի կյանք չունի: Գոհարը ասում էր, որ շատ է սիրում բոլորին և սիրում է նկարել, իսկ մեկ ուրիշը ոչ թե հրաշքներ, այլ փոքրիկ քայլերի արվեստն էր խնդրում Աստծուց. «Տուր ինձ, ինչ-որ ես խնդրում եմ քեզանից, ինչ որ ինձ պետք է: Խնդրում եմ` նորից սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը»:

Չմոռանանք, որ երբ դեռ խոսքը չի եղել, եղել են ժեստերը: Բայց քսանմեկերորդ դարում խուլ մարդու ինֆորմացիան շատ սուղ է: Ինչպես Հայկը պատմեց, երբ խոսում է արտասահմանցի խուլերի հետ, հետաքրքրվում են, թե ինչով են զբաղվում, ինչին ի պատասխան արձագանքում է, որ Հայաստանում իրենք չունեն բուհերում սովորելու հնարավորութուն, ինչը շատ անհրաժեշտ է: Իսկ Գոհարը երազում է հայտնի նկարիչ դառնալ և վաճառված գումարներով ընտանիքին օգնել, ինչի արդյունքում, ըստ նրա, ինքն իրեն շատ լավ կզգա:

Ինչպես նշեցին մասնագետները, կան նման կարգավիճակում հայտնված մարդիկ, ովքեր շատ լավ խոհարարներ են, թխվածքներ են պատրաստում, բայց ոչ ոք նրանց աշխատանքի չի ընդունում:

Առաջարկում ենք ֆիլմի հերոսների խնդիրներին և երազանքներին ծանոթանալ ֆիլմի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում