Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Պուտինի վերջնագրի հասցեատեր է նաև ընդդիմությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվա է «կանչվել՝ Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող՝ հայկական ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդատվությունների համար»։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը տարածել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Դիվանագիտական պրակտիկայում «խորհրդատվությունների համար դեսպանի կանչը» համարվում է պետության կողմից մյուսի «գործողությունների հանդեպ ծայրահեղ դժգոհության արտահայտություն, երկկողմ հարաբերությունների սրացում կամ արտաքին քաղաքական ուղեգծի լուրջ փոփոխության նախապատրաստում»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդատվությունների համար Մոսկվա է հրավիրվել ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովից անմիջապես հետո։ Եվրամիությանը անդամկցելու Հայաստանի «մտադրությունների հետ կապված հարցը» ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են փակ ռեժիմում։ Ըստ Կրեմլի տարածած տեղեկության, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները Հայաստանին կոչ են արել հնարավորինս կարճ ժամկետներում ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե անցկացնել։ «Համատեղ հայտարարությամբ» նաև ասված է, որ չորս երկրները ԵԱՏՄ տարեվերջի գագաթաժողովում պետք է ներկայացնեն Միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված տնտեսական հետեւանքների մասին դիտարկումները։

Դեսպանին «խորհրդատվությունների համար» Մոսկվա հետկանչը վկայում է, որ Աստանայում Վլադիմիր Պուտինը ցանկալին չի հասել։ Տպավորություն է, որ նա ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդներին հորդորել է իր օրինակով Հայաստանի նկատմամբ առևտրա-տնտեսական սահմանափակումներ կիրառել, բայց փոխըմբռնման չի հասել, ուստի անցել է միակողմանի ճնշումները ֆորմալացնելու քայլերի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանում դեսպանի հետկանչը պայմանավորել է ոչ թե երկկողմ հարաբերություններով, այլ «Եվրամիությանը մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող՝ հայկական ղեկավարության քայլերով»։ Խնդիր է, թե արդյոք ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը կհետևե՞ն Ռուսաստանի օրինակին։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի դեսպանի Մոսկվա հետկանչի առթիվ Հայաստանի ընդդիմադիր ուժերից արձագանք դեռևս չկա։ Փոխարենը նրանց հարող փորձագիտական շրջանակներից տեսակետ է հնչել, որ Պուտինի կոշտ հռետորաբանությունը «նպաստում» է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Կարելի է ենթադրել, որ ռուսամետ քաղաքական գործիչները չեն պատկերացրել, որ Պուտինը այդքան հեռու կգնա և փաստացի իրենց ևս կկանգնեցնի Հայաստանի ապագայի համար կոնկրետ պատասխանատվության «կարմիր գծի վրա», ուստի փորձում են իրավիճակը «ջրիկացնել», իբր Մոսկվայի «զայրույթը ցուցադրական է և նպաստում է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ավելի կոնսոլիդացմանը»։ ԴԵսպանի հետկանչը, մինչդեռ, լրջագույն ազդակ է, որի հասցեատեր է նաև ընդդիմությունը։ Ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը։ Ինչպե՞ս կարձագանքեն նրանք Պուտինի վերջնագրին, դրանից շատ բան է կախված, իսկ առաջին հերթին՝ գործող իշխանության կայացնելիք որոշումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում