Բելգիան հաղթահարել է մոտ մեկուկես տարի տևած քաղաքական ճգնաժամը: Այս մասին, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հայտարարել է Էլիո դի Ռուպոն, որն էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի նոր կառավարությունը: Դի Ռուպոն ֆլամանդական և վալլոնական կուսակցությունների բանակցություններում հանդես էր գալիս որպես միջնորդ:
«Ճգնաժամն ավարտված է: Մենք սկսում ենք պետական բարեփոխումներ, որոնք էլ սկիզբը կդնեն նոր Բելգիայի»,- ասել է դի Ռուպոն:
Բելգիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2010 թ. հունիսի 13-ից` կապված Վալլոնիայի և Ֆլանդրիայի ներկայացուցիչների տարաձայնություների հետ, որոնք չէին կարողանում համաձայնության գալ նոր կառավարության շուրջ:






































