ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մեծ առաջընթաց են գրանցել Իրանի հետ բանակցություններում։
«Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել և ուզում են բացել Հորմուզի նեղուցը։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ նրանք բացեն Հորմուզի նեղուցը։
Միջուկային խնդրի հետ կապված կան մի քանի հարցեր՝ բարձր հարստացված պաշարները և հարստացման հարցը։
Այնպես որ, գիտեք, մենք նրանց հետ քննարկումների մեջ ենք»,- ասել է նա։









































