Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտակող և գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել էին ՆԳ նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում և փոխլրացնում են հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները՝ ապահովելով խնդրի առավել ամբողջական և համակարգային հասցեագրում։

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացումը՝ իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը՝ նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։

Նախարարը շեշտել է, որ իրական պատկերի գնահատման և համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։

Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը՝ դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական և տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է Ներքին գործերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաև առողջապահական և կրթական ուղղություններ, պետք է հաշվի առնել ԶՈՒ, փակ հաստատությունների առանձնահատկությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության և մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում՝ հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։

Անդրադարձ է կատարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում քրեական վարույթների ընթացքին, դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվեն 2025-2026 թթ․ քրեական վարույթների վիճակագրական պատկերը՝ արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ և թիրախային վերլուծությունների հանգելու համար, սահմանվել է վերջնաժամկետ։

Քննարկվել է իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։

Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում