Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում տուժածների թիվը հասել է շուրջ 100-ի, կան նաև զոհեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ վերջին հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Զելենսկին նաև նշել է, որ միայն Կիևում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է մոտ 30 բնակելի շենք։
Ըստ УНИАН-ի՝ Կիևի վրա ՌԴ հարվածի հետևանքով վնասվել են Ուկրաինայի ԱԳՆ-ի, Կառավարության, հարկային ծառայության շենքերը, Ադրբեջանի դեսպանությունը, Ալբանիայի դեսպանի նստավայրը։











































