Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը դատական վերջին նիստի ընթացքում իրեն մեղավոր չի ճանչել, արձագանքեց. «Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Մեղք չընդունելն ու դա տարբեր բաներ են: Մեղք չընդունել ասելով՝ այնպես է ստացվում, որ մեղավոր է, բայց չի ընդունել։ Նա պարզապես առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել, որովհետև նա նման արարք չի կատարել»:
Հիշեցենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 139-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, որը նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում: Իսկ նախնական մեղադրանքով ՔՕ 141 հոդվածով սահմանվում է տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում: Ավելին՝ հնարավոր է համներման կիրառում:
Մեր հարցին՝ ճի՞շտ է այն վարկածը, որ նա համաներմամբ կազատվի, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ դատարանը ինչ կորոշի: Դա դատարանի ցանկության վրա է, եթե արդարադատություն լինի՝ ուրեմն այդ մեղադրանքը չպետք է լինի»:








































