Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ գիշեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ձորն է ընկել զորավարժություններից վերադարձող ադրբեջանցի զինծառայողների զինվորական փոխադրամիջոցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Արդյունքում զոհվել է 1 և վիրավորվել 9 զինծառայող։ Վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Զոհվածը 1992 թվականին ծնված Աղամիրզա Միրզաևն է։








































