Saturday, 13 06 2026
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
19:00
Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար
18:50
Սառցադաշտերի հալումը շարունակում է մտահոգել գիտնականներին
18:40
Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ես վրաց ժողովրդին խոսք եմ տվել, որ գալու եմ իշխանության, հետևաբար՝ անպայմանորեն գալու եմ. վրացի միլիարդատեր

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր և գործարար Բիձինա Իվանիշվիլին նոր հայտարարություն է տարածել, որում շոշափել է մի շարք այժմեական խնդիրներ.

«Չնայած նրան, որ Վրաստանի իշխանություններն իրենց կողմից ղեկավարվող ԶԼՄ-ների միջոցով համառորեն փորձում են իմ անունը կապել ռուսական քաղաքականության հետ և ինձ ռուսական գործակալի պիտակ կպցնել, ոչ ոք չի կարող բերել դա հաստատող փաստեր, քանի որ այդպիսի բան գոյություն չունի։

Ես 9 տարի չեմ գտնվել Ռուսաստանում և այդ ընթացքում որևէ հեռախոսազանգ չեմ ստացել ռուսական քաղաքական շրջանակներից, որևէ հանդիպում չեմ ունեցել ռուս քաղաքական գործիչների հետ։ Վրաստանի իշխանությունների համար դժվար կլինի դա մարսել՝ չնայած նրանց դա պետք էլ չէ, քանի որ քաջ գիտեն, որ ես որևէ կապ չունեմ ռուսական քաղաքականության հետ։ Ես մտադիր չեմ արդարանալ իշխանությունների այդ կեղտոտ բամբասանքների ու անհեթեթ մեղադրանքների առջև։

2008 թվականից հետո, երբ Վրաստանի իշխանությունները կեղծեցին ընտրությունները, ես ամեն կերպ խզեցի իմ կապերը նրանց հետ։ Այդ ժամանակ իմ դեմ լծվեցին պետական մեքենան, ԶԼՄ-երը, սկսվեցին սպառնալիքներն ու շանտաժը, սակայն նրանք ոչինչ չկարողացան անել։ Նրանք չկարողացան գտնել ոչ մի սև հետք և իմ գործունեության վրա լծակներ, և չեն էլ կարող գտնել, քանի որ այդպիսի բան պարզապես գոյություն չունի։

Եվ քանի որ որոշել եմ վերադառնալ քաղաքականություն, ես անպայմանորեն գալու եմ իշխանության։ Ես մշտապես իրագործում եմ այն, ինչ խոստանում եմ։ Մշտապես կատարում եմ ստանձնածս պարտավորությունները։ Ես վրաց ժողովրդին խոսք եմ տվել, որ գալու եմ իշխանության, հետևաբար՝ անպայմանորեն գալու եմ։ Իսկ երբ դա տեղի կունենա՝ ես իմ ողջ փորձը, ողջ ռեսուրսը կուղղեմ Վրաստանի վերածնմանն ու բարգավաճմանը, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությանը»։

Հիշեցնենք, որ 5.5 միլիարդ դոլար կարողություն ունեցող Բիձինա Իվանիշվիլիին երեկ զրկել են Վրաստանի քաղաքացիությունից՝ դա պատճառաբանելով նրանով, որ Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո նա ստացել է նաև Ֆրանսիայի քաղաքացիություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում