Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) բռնկված Էբոլա վիրուս (Bundibugyo շտամ) հետևանքով արդեն արձանագրվել է առնվազն 131 մահ, իսկ կասկածելի դեպքերի թիվն անցնում է 513-ը:
Հիվանդության աշխարհագրության ընդլայնման և հարևան Ուգանդայում առաջին մահացու դեպքի ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
Վարակվածների թվում է նաև կոնգոլեզյան հիվանդանոցներից մեկում աշխատող ամերիկացի բժիշկ Փիթեր Սթաֆորդը, ում էվակուացնում են Գերմանիա՝ բուժման նպատակով:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC), արձագանքելով առնվազն վեց ամերիկացիների հնարավոր վարակման վտանգին, երկրում հայտարարել է ճամփորդական վտանգավորության ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ, և խստացրել է սահմանային հսկողությունը վերջին 21 օրում ԿԴՀ-ում, Ուգանդայում կամ Հարավային Սուդանում գտնված անձանց համար։
ԱՀԿ-ն տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Ռուանդային և Նիգերիային, կոչ է արել խստացնել սահմանային սկրինինգն ու համայնքային հսկողությունը՝ խուսափելու համար 2014-2016 թվականների արևմտաաֆրիկյան ողբերգական սցենարից, որն այս վիրուսի պատմության մեջ ամենախոշորն էր և խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք։








































