Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ավագ Դանի Կարվախալի հեռանալու մասին:
Իսպանացի պաշտպանը «Արքայական ակումբի» համակարգում է 2002 թվականից և ընդհանուր առմամբ անցկացրել է 23 մրցաշրջան, որոնցից 13-ը՝ առաջին թիմում՝ մասնակցելով 450 հանդիպման և դառնալով 14 գոլի հեղինակ։
Կարվախալը հանդիսանում է ֆուտբոլի պատմության այն եզակի հինգ խաղացողներից մեկը, ում հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի 6 գավաթ, իսկ «Ռեալի» կազմում նրա տիտղոսների ընդհանուր քանակը հասնում է 27-ի։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կարվախալին անվանել է Մադրիդի և ակումբի ակադեմիայի իսկական խորհրդանիշ:
Շաբաթ օրը՝ Լա Լիգայի վերջին տուրի տնային խաղում, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը հանդիսավորությամբ կճանապարհի թիմի լեգենդար ավագին։










































