«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լուրջ շինարարություն է իրականացնում: Նա գերժամանակակից ու եվրոպական ստանդարտներին համապատասխան հիվանդանոցային համալիր է կառուցում, որը բաղկացած է լինելու կլինիկայից և վերականգնողական կենտրոնից:
Ըստ «ժողովուրդ»-ի աղբյուրների՝ բուժհաստատությունը գլխավորելու է պրոֆեսոր Հենրիկ Բակունցը:
«Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը կտրականապես հերքեց լուրը՝ այն համարելով «իրականությանը չհամապատասխանող և ստահոդ»:









































