Տորոնտոյում՝ «Չարի կացարան 5» ֆիլմի նկարահանումների ժամանակ վիրավորվել է 16 դերասան, ովքեր զոմբիի դերում էին նկարահանվում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Վեց մետր բարձրությամբ հարթակը, որի վրա գտնվում էին դերասանները, փլվել է: Մարդիկ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկներն ասում են, որ դերասաններից ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել:
«Չարի կացարան 5» ֆիլմի ռեժիսորն է Պոլ Անդերսոնը: Գլխավոր դերում, ինչպես և նախորդ 4 մասերում, հանդես է գալիս Միլա Յովովիչը, ով Անդերսոնի կինն է: Ֆիլմում կնկարահանվեն նաև Միշել Ռոդրիգեսը և Վենտվորտ Միլլերը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ նկարահանումները տեղի կունենան Տորոնտոյում և Տոկիոյում: Ենթադրվում է, որ «Չարի կացարան 5»-ը կինոսիրողներին կներկայացվի 2012 թ. սեպտեմբերին:







































