Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հատարարել է, որ իրենք նպատակ չեն ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ խլել նրա անկախությունը:
«Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանին, իբր, հերթապահում են եվրոպացի այսպես կոչված դիտորդները։ Ես այն ժամանակ էլ ասում էի՝ եթե մենք թեկուզ մեկ անգամ կրակենք, նրանք փախչելու են, այնտեղ նրանց հետքն էլ չի մնա։ Բայց նրանք իրենց այնպես են պահում, կարծես մեզնից պաշտպանում են Հայաստանին։ Պետք չէ մեզնից պաշտպանել Հայաստանին։ Մենք հասել ենք մեր ուզածին»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Բաքուն նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ խլել նրա անկախությունը։
Նրա խոսքով՝ հայկական հասարակությունում կան քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով․ «Քանի դեռ հայկական հասարակությունում գոյություն ունեն նման ուժեր, մենք պետք է զգոն լինենք»,-նշել է նա։






































