Այսօր երեկոյան ժամը 18.30-ի սահմաններում փրկարաները 15-20 մ խորությամբ հողազանգվածի տակից դուրս են բերել «Միթսուբիշի Շարիոթ» մակնիշի 29 ՏՍ 028 պետհամարանիշով ավտոմեքենա:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ փրկարարները սողանքային գոտուց դուրս են բերել 27 ավտոմեքենա: