Իրանը ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցչի շուրթերով հայտարարել է, որ Պարսից ծոցի կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թեհրանին տրվեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների չկրկնման «վստահելի երաշխիքներ»։
Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է ագրեսիայի վերջնական դադարեցում և Իրանի ինքնիշխան իրավունքների լիակատար հարգում։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում խաղաղության բանակցությունների տապալման համար մեղադրել է Վաշինգտոնին՝ նշելով, որ ամերիկյան կողմի «չափազանցված պահանջները» խոչընդոտել են առաջընթացին։










































