Կիևի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը ստորագրելիս պաշտոնական դիրքը չարաշահելու համար և դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Այսօր ավելի վաղ Տիմոշենկոյի կողմնակիցները դատավճիռը կարդալու ժամանակ փակել են Կիևի գլխավոր փողոցներից մեկի` հայտնի Կրեշատիկի երթևեկությունը և ընդհուպ մոտեցել արգելափակված դատարանին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նրանց դիմացը փակել են հատուկջոկատայինները: Որոշ մասերում տեղի են ունենում բախումներ ոստիկանության և Տիմոշենկոյի կողմնակիցների միջև: УНИАН գործակալությունը հաղորդում է, որ այնտեղ հավաքվել են Տիմոշենկոյի մոտ 2 հազար կողմնակիցներ: Բողոքի ակցիային մասնակցում է հիմնականում ուսանողությունը: