Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խումբն արհեստականորեն ձգձգում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի անվտանգության հարցերով վարչության երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին Բաքվում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները արհեստականորեն ձգձգում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը.

«Դժբախտաբար, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հակամարտության կարգավորմանը նպաստելու փոխարեն, պայմաններ են ստեղծում դրա արհեստական ձգձգման համար։

Նրանք չեն կարող արժանիորեն կատարել իրենց վրա դրված առաքելությունը և իրենց ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում։ Նրանք աչք են փակում միջազգային իրավունքի նորմերի վրա։ Դա անթույլատրելի է»։ Հուսեյնլին նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը տարածաշրջանային անկայունության «պատճառ են հանդիսանում»։

Քննադատության իր բաժնեմասից չի խուսափել նաև ԵՄ-ը. «ԵՄ-ը երկակի մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ։ ԵՄ-ը մի կողմից ճանաչում է մի երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից հատուկ մոտեցում է ցուցաբերում այլ երկրի նկատմամբ։ Ոչ մեկին պատիվ չի բերում մեկ պետության տարածքային ամբողջականության ճանաչումն ու այլ պետության տարածքային ամբողջականության խախտման վրա աչք փակելը»։

Նույն կոնֆերանսում ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարել է. «Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, իսկ Ֆրանսիան էլ Հայաստանին նայում է իր քրոջ նման։ Մի՞թե ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն ուժ չունեն փոքրիկ Հայաստանի հարցը լուծելու համար»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը դժգոհել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումից՝ դա պայմանավորելով նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները քրիստոնյա երկրներ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում