Հոկտեմբերի 11-ին` ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին ժամը11.30-ի սահմաններում Արագածոտնի մարզում`Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի 13 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 16 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենային,ինչի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1987 թվականին ծնված Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: