«ՀԺ»-ն գրում է, որ Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակի համար մեր ընտրանու անդամներից յուրաքանչյուրը ստացել է 20 (քսան) հազար ԱՄՆ դոլար պարգևավճար:
«Հենրիկ Մխիթարյանը իր գումարից հինգ հազար դոլար է հատկացրել Ավանի ակադեմիայի աշխատակիցներին՝ պահակից մինչև տնօրեն: Այս մասին պատմեց ակադեմիայի աշխատակիցներից մեկը, որը հատուկ ցանկանում էր շեշտել Մխիթարյանի արարքը: 22-ամյա Հենրիկը իր շնորհակալությունն է հայտնել այն մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ ամեն ինչ անում են, ստեղծում են բոլոր պայմանները մեր թիմի ֆուտբոլիստների համար ու դա անում են ջերմորեն, սիրով՝ հավատալով մեր թիմի հնարավորություններին»,- գրում է թերթը:











































