Եգիպտոսում քրիստոնյա ղպտիների և մուսուլմանների միջև տեղի ունեցող հակամարտության ֆոնին Եգիպտոսի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի մարդու, որն այս տարվա հունվարին սպանել էր 6 ղպտի քրիստոնյաների: Այս մասին հաղորդում է Al-Masry Al-Youm կայքը:
Մուհամադ Ահմեդ Ալ-Հուսեյնը այս տարվա հունվարի 7-ի Ծննդյան տոնի նախօրեին գնդակահարել էր 7 ղպտիների, որոնք դուրս գալիս էին եղել եկեղեցուց: Այս միջադեպի ժամանակ սպանվել էր նաև մուսուլման ոստիկան: Կարելի է ենթադրել, որ նման քայլով եգիպտական իշխանությունները փորձում են մեղմել լարվածությունը, որն առաջացել է երկրում քրիստոնյաների և մուսուլմանների միջև Ասուանում սկսված բախումներից հետո, որոնք սկսել են տարածվել երկրով մեկ: Բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է երեք տասնյակի: Վիրավորվել է մի քանի հարյուր մարդ:







































