Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա շրջանի առողջապահության վարչությունը հրապարակել է Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան պատճառը` շնչառության կանգ՝ պայմանավորված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, որը տարածվել է մյուս օրգանների վրա նույնպես: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ նրա մոտ հայտնաբերվել էր դեռ 2004 թ.: Երկարատև բուժումն այդպես էլ որևէ օգուտ չտվեց: 2009 թ. փոխպատվաստվել էր նրա լյարդը, սակայն դա էլ ունեցավ կարճատև դրական ազդեցություն:












































