Ամերիկուհի Էմբեր Միլլերը, ավարտելով Չիկագոյում կայացած մարաթոնյան մրցավազքը, անմիջապես գնացել է ծննդատուն, ուր ունեցել է իր երկրորդ երեխային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ Միլլերը եղել է հղիության 39-րդ շաբաթում, երբ մասնակցել է 42 կմ-անոց մրցավազքին:
27-ամյա Էմբերը խոստովանել է, թե ինքն էլ չէր ենթադրում, որ կհանի եզրափակիչ փուլ: Առաջին հղիության ժամանակ նա նույնպես մասնակցել է մարաթոնյան մրցավազքի: Այժմ մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Բժիշկներն ու նրա մտերիմները դեմ չեն եղել, որպեսզի Էմբերը մասնակցի մարզական այդ միջոցառմանը:
Տեղեկացնենք նաև, որ Չիկագոյի մարաթոնն աշխարհի 5 ամենահայտնի մրցավազքերից է` Նյու Յորքի, Բոստոնի, Բեռլինի և Լոնդոնի հետ մեկտեղ: