«Լիբիայի մայրաքաղաքում 200-ից ավելի զինյալներ թալանել են մզկիթներից մեկը և վառել մուսուլմանների համար մի քանի սուրբ գրքեր»,- հայտնում է France24 հեռուստակայանը: Սա վերջին օրերին նմանատիպ երկրորդ դեպքնէ, նախորդ շաբաթ թալանվել էր Տրիպոլիի հնագույն մուսուլմանական գերեզմանոցը:
«Նրանք մորուքավոր և զինվորական համազգեստով 200-300 զինյալներ էին, ձեռքներին` գնդացիրներ»,- ասում է ականատեսներից Մահմուդ Ռահմանը:
Բացի այդ, կողոպտիչներն այրել են մզկիթի հարևանությամբ գտնվող դպրոցի մի քանի սրբազան գրքեր: Ականատեսների վկայությամբ` նրանք լավ զինված են եղել և կապի միջոցներ են ունեցել:











































