Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Երկուստեք նշվել է, որ դրանց հաջող իրականացումը պահանջում է աշխատանքների համակարգման ավելի բարձր մակարդակ: