Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հերքելով շրջանառվող պնդումներն այն մասին, թե Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։
«Վերջին օրերին մի խումբ հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք»,-նշում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ տեսանյութում ներկայացնելով մանրամասներ։
Խոսնակը հորդորում է հանրությանը հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և տուրք չտալ ապատեղեկատվությանը։









































