«Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը ամբողջ երկրում։
Լիբանանը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին՝ քաղաքացիական փորձագետների մասնակցությամբ և միջազգային աջակցությամբ։
Վարչապետ Նավաֆ Սալամը ընդգծել է իր դեմ լինելը Լիբանանում ցանկացած ռազմական գործունեության, բացառությամբ՝ օրինական հաստատությունների կողմից իրականացվող գործողությունների։
«Մենք արգելում ենք «Հեզբոլլահի» ռազմական գործունեությունը և սահմանափակում դրա քաղաքական դերը։ Մենք պահանջում ենք, որ ռազմական հաստատությունները նույնպես կատարեն այս պահանջը», – հայտարարել է վարչապետը։
Նավաֆ Սալամը ընդգծել է, որ իր կառավարությունը հավատարիմ է Իսրայելի և Լիբանանի միջև 2024 թվականին կնքված համաձայնագրին։











































