ԱՄՆ 3 անօդաչու սարք է կործանվել Սոմալիի հարավում: Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սոմալիի կառավարության ներկայացուցիչներին, անօդաչու սարքերն ընկել են Դոմլեյ և Կիսմայո քաղաքների շրջակայքում: Հեռուստաընկերության աղբյուրը հաղորդում է, որ իրենք փորձում են պարզել սարքերի գտնվելու կոնկրետ վայրը: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:
Սոմալին վեցերորդ երկիրն է, որի տարածքը հարձակումների է ենթարկվում ամերիկյան անօդաչու սարքերի կողմից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները անօդաչու սարքերի միջոցով հարվածներ են հասցնում Աֆղանստանին, Պակիստանին, Լիբիային, Իրաքին և Եմենին:











































