Նախագահի աթոռի համար կպայքարեն ներկայիս 78-ամյա նախագահ Փաուլ Բիյան, ով երկիրը կառավարում է մոտ 30 տարի, և ևս քսան թեկնածուներ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հիմնական ընդդիմադիր թեկնածուն քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդ Ջոն Ֆրի Նդին է, սակայն ըննդիմության հաղթանակի հավանականությունը շատ քիչ է:
Նախագահ Բիյայի հակառակորդները նրան մեղադրում են ընտրական գործընթացի վրա դաժան վերահսկողություն սահմանելու մեջ: 2008 թվականին Կամերունի սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ նախագահական ժամկետն այդ երկրում անսահմանափակ է:











































